211652_close_icon
views-count1682 դիտում article-date 00:06 25-01-2014

Հայաստանի սահմանամերձ գյուղերում այժմ վիճակը խաղաղ է. տեսանյութ

Հակառակորդի գնդակից վիրավորված այգեպարցի 16-ամյա աղջիկը վիրահատությունից հետո շարունակում է ապաքինումը Բերդի հոսպիտալում: Դպրոցական Լիանա Անիկյանը հրազենային վնասվածք էր ստացել հինգշաբթի ուշ երեկոյան, տանը, գրասեղանի առջև Աբովյան կարդալիս: Մղձավանջային օրվա մի քանի դրվագ աղջիկը հիշեց մեզ հետ հեռախոսազրույցում: Այգեպար, Մովսես, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը անցած օրը դարձյալ հայտնվել էին ադրբեջանցիների անկանոն կրակահերթերի տակ: Այսօր, օրվա երկրորդ կեսին, իրավիճակը Տավուշում խաղաղվել էր, ինչի մասին վկայել են սահմանամերձ համայնքների ղեկավարները: Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45873]armeniatv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր