211652_close_icon
views-count1025 դիտում article-date 16:24 24-01-2014

«Ժառանգություն» խմբակցությունը դատապարտել է Յանուկովիչի կառավարության գործողությունները

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի նոյեմբերին Կիևի Եվրամայդանի ձևավորումից ի վեր հետևում է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք Ուկրաինայի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու արդյունք են, և հայտարարել է Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության մասին: Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների և հասարակության միջև դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետևանքով եղան զոհեր: «Ժառանգությունը» ցավակցում է զոհերի, նրանց թվում՝ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի հարազատներին, մտերիմներին ու զինակիցներին: Իբրև մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը: Ուկրաինայում հանգուցալուծում չգտնող քաղաքական ճգնաժամը, Եվրամայդանի ակտիվիստների առևանգումներն ու խոշտանգումները, մինչև այժմ կայացած իշխանություն-ընդդիմություն բանակցությունների փոքր արդյունավետությունը հետագա արյունահեղության տագնապ են ստեղծում: «Ժառանգությունը» հորդորում է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց մանդատի շրջանակում անհապաղ ձեռնարկել քննարկումներ ու քայլեր` Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու և ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար: Եվս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին, մեր ընդդիմադիր գործընկերներին` հանուն ազատության, իրավունքի և Ուկրաինայի նրանց մղած պայքարում: «Ժառանգություն» կուսակցություն

Նմանատիպ նյութեր