211652_close_icon
views-count1443 դիտում article-date 11:05 24-01-2014

Ռոնալդուն «Ոսկե գնդակը» կցուցադրի «Ռեալ»-ի երկրպագուներին

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր անձնական հաջողություններում մեծ ներդրում ունեն նաև թիմի երկրպագուները: Այդ պատճառով պորտուգալացի խաղացողը որոշել է շնորհակալություն հայտնել «Աքրայական ակումբի» երկրպագուներին: Հունվարի 25-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Ռոնալդուն կհանդիպի թիմի երկրպագուների հետ և նրանց կցուցադրի իր նվաճած «Ոսկե գնդակը»: Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ռոնադկուն գերազանցեց «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:

Նմանատիպ նյութեր