1730 դիտում
09:49 24-01-2014
Ծառուկյանը մտադիր է դրսից «ուժեղ» մարզիկների ներգրավել Հայաստան. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներգրավվածությունը խիստ «օլիմպիական» է, ընդամենը մասնակցում են, ինչպես եղել է միշտ: Ճիշտ է, փոքր-ինչ դիսկոմֆորտ է, որ Սոչիում են լինելու նաև ՀՀ քաղաքական երկու «հզորագույն» թիմերը` ի դեմս ՀՀ նախագահի ու ՀԱՕԿ նախագահի, բայց ինչ ունենք, այն ունենք: Այնուհանդերձ, խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում շատ լրջորեն զբաղված է դրսից «ուժեղ» սպորտսմենների ներգրավմամբ, որպեսզի վերջիններս մեր դրոշի տակ հանդես գան ու հաղթեն, այնուհանդերձ, ՄՕԿ-ի նախօրեին հաստատած 4 հոգանոց ցանկից ակնհայտ է դառնում, որ քաղաքական ու սպորտային ֆեդերացիաների հետ լուրջ «գործընթացների» մեջ հայտնված ՀԱՕԿ նախագահին առանձնապես չի հաջողվել այդ գործը ևս:
Դիտարկման հետ ՀԱՕԿ պատասխանատուներն ամենևին չհամաձայնեցին. «Հայաստանի դրոշի տակ է հանդես գալու լեռնադահուկորդ Արմեն Սերբերակյանը` Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից: Ուզում եմ իմանաք, որ աշխարհում ձմեռային սպորտաձևերում հայտնի քիչ հայեր ունենք, զուտ դրա համար Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ ադրբեջանցիները նեգր էին բերել, դարձրել ադրբեջանցի` էդ նեգրը ոչ մի բան էլ չարեց, խայտառակ եղան, ուզում ենք հայ բերել, ոչ թե ուրիշներին»:
Նախորդ ձմեռային օլիմպիադայի ժամանակ էլ ոնց որ մեր դահուկորդներից մեկն ամենաուշը եկավ, մյուսն էլ, ասում են, մոլորվել էր: «Մոլորվե՜լ էր… հեքիա՛թ. էդ լրագրողներն էին հորինել, նրանք ինչ ասես հորինում են, լավ է չեն գրում` հայ լողորդներն էլ ջրում խեղդվել են»: Չեն հավատա՝ դրա համար, բայց դե, «թագավոր ախպեր» Ծառուկյանից սպասումներն ավելի էին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7873 դիտում
10:32 27-09-2017
Ծառուկյանը ցանկանում է Քուվեյթի շեյխին ներգրավել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ. «Ժամանակ»
5796 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5680 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի