211652_close_icon
views-count1820 դիտում article-date 23:08 23-01-2014

ՀՀ կառավարությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում քննարկվել է ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երևանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը տեղեկատվություն է ներկայացրել նաև 2014 թ. ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացումը և վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը և պարեկային ծառայության մոդելի ներդրումը: ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվության սեղմագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր