1290 դիտում
18:20 23-01-2014
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կեղծ դիպլոմ է օգտագործել
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Մ. Վ.-ն նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար, արտասահմանյան երկրներից մեկի պետական տնտեսագիտական համալսարանում սովորած չլինելով և տնտեսագետի որակավորում չունենալով, 2001թ. աշնանը գումարով ձեռք բերած կեղծ դիպլոմը օգտագործել է ներկայացնելով այն հիշյալ հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:
Կատարվում է նախաքննություն:
[url=http://www.investigatory.am/am/News/item/597/]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/url]
Նմանատիպ նյութեր
3772 դիտում
21:26 04-09-2018
«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացվել է հիմնարկի նորանշանակ պետը
Այս բաժնից
1510 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
616 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
895 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել