211652_close_icon
views-count1155 դիտում article-date 18:33 23-01-2014

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2013 թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 529 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 10-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 141 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝ - հայտարարվել է նկատողություն` 55, - հայտարարվել է խիստ նկատողություն` 38, - հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 7, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 41: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 20 նյութեր: [i]ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն[/i]

Նմանատիպ նյութեր