1630 դիտում
13:50 23-01-2014
Վիրտուալ պոռոտախոսն անդրադառնում է խնդրի, որից ոչինչ չի հասկանում. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծամտությունը մարդկային արատ է: Այն հոգեբանական բարդույթ է, որը սնվում է տգիտությունից և կապ չունի մարդու բացառիկության հետ: Մեծամիտը սկզբում կորցնում է իրականության զգացողությունը, հետո սևեռվում իր թվացյալ մեծության վրա, իսկ վերջում իրեն պատկերացնում ավելի գեղեցիկ, մեծ, ուժեղ, քան իրականում է: Արտահայտվելիս նա վերածվում է պոռոտախոսի: Արհամարհում է իրողությունները և իրականությունից կտրված գնահատականներ տալիս, որոնք ընդունվում են կրթական ցածր մակարդակ ունեցող և ընկճված մարդկանց կողմից: Վերջիններս հասարակության մեջ քիչ չեն: Պոռոտախոսն ազատորեն տվայտվում և տգիտությունը ի ցույց է դնում հատկապես սոցցանցերում:
ՎԻՐՏՈՒԱԼ ՊՈՌՈՏԱԽՈՍՆ անդրադառնում է խնդրի, որից ոչինչ չի հասկանում: Նա իրեն լավ է զգում համացանցում, քանի որ չի արժանանում կիրթ և տեղեկացված մարդկանց համարժեք արձագանքին: Այսպիսով կեղծ տպավորություն է ստեղծվում, որ պոռոտախոսն ու տգետը ճիշտ են, իսկ կրթվածն ու տեղեկացվածը՝ սխալ: Այդ պատճառով պոռոտախոսը կարողանում է ձևավորել որոշակի հասարակական կարծիք: Սա վտանագավոր է, որովհետև իրականությունից կտրված և կեղծ գնահատականներով առաջնորդվող հասարակությունը չի կարող համարժեք արձագանքել հասարակական, առավել ևս՝ քաղաքական օրակարգային խնդիրներին»:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
12229 դիտում
21:22 12-07-2017
Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
862 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
967 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
694 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին