Թուրքիայի նախագահը զանգահարել է Արա Գյուլերին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին զանգահարել է Ստամբուլի հիվանդանոցում բուժվող պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ Գյուլը շուտափույթ ապաքինում է մաղթել հայազգի նկարչին և նշել, որ սպասում է նրա նոր աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Արա Գյուլերը հունվարի 16-ին երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Նախօրեին [url=https://shamshyan.com/hy/article/140122165802/]Գյուլերը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրե[/url]լ՝ այդկերպ պատասխանելով օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ների կողմից իր «մահվան» մասին տարածված լուրերին: