Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը գլորվել է ձորը. կա 20 զոհ
Թուրքիայի Քայսերի նահանգի Փընարբաշի շրջանում այսօր առավոտյան ուղևորատար ավտոբուս է գլորվել ձորը: Ավտոբուսը Ստամբուլից մեկնում էր Էրթուգրուլ:
Տեղեկությունների համաձայն վթարի հետևանքով ավտոբուսի ուղևորներից 20-ը մահացել են, ևս 22 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բոլոր ուղևորները Թուրքիայի քաղաքացիներ են: