Մյանմարում ուղևորատար ավտոբուսը գլորվել է կիրճը. կա առնվազն 19 զոհ
Առնվազն 19 մարդ է զոհվել և ևս 19-ը վիրավորվել Մյանմարում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով։
Ինչպես հաղորդում է France Press-ը, Մյավադի քաղաքից ոչ հեռու ուղոևրատար ավտոբուսը, որի մեջ եղել է 40 ուղևոր, դեռևս անհայտ հանգամանքներում դուսր է եկել երթևեկելի գոտուց և գլորվել անդունդը։
«19 մարդ զոհվել է, 21-ը ստացել վնասվածքներ»,-հայտնել է տեղի ոստիկանության պետ Կարեն Կիյ Լին։
Ոստիկանության նախնական եզրակացության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով։