211652_close_icon
views-count916 դիտում article-date 19:54 22-01-2014

Կառավարությունում քննարկվել է ԱԳՆ 2013թ. գործունեությունը

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կատարողականի և 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել նախարարության անցյալ տարվա գործունեությունը, կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարման արդյունքները։ Ամփոփելով արտգործնախարարության անցյալ տարվա աշխատանքը` կառավարության ղեկավարը նշել է, որ գերատեսչության գերակա խնդիրներից բոլորը իրականացվել են, կառավարության կողմից տրված 467 հանձնարարականները ամբողջությամբ կատարվել են։

Նմանատիպ նյութեր