Բեյրութի հարավում ականապատ մեքենայի պայթյուն է գրանցվել. կան տուժածներ
Բեյրութի շիիթական թաղամասում ականապատ մեքենա է պայթեցվել, որի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 46 մարդ վիրավոր է, հայտնել են տեղի բժշկական աղբյուրները: Մեքենայի ղեկին եղել է ահաբեկիչ-մահապարտը:
Պայթյունն որոտացել է Ալ Արիդա փողոցի վրա գտնվող գրադարանի մոտակայքում, որտեղ հունվարի 2-ին ևս տեղի էր ունեցել պայթյուն: Այդ ժամանակ գրանցվել էր 5 զոհ, 60 մարդ վիրավոր էր:
Ենթադրվում է, որ շիիթական «Հըզբոլլահ» խմբավորման գրասենյակներն այդ տարածքում են տեղակայված: