Ցրտահարվածության հետևանքով անդամահատված անօթևաններն ո՞ւր են գնալու. տեսանյութ
Ցրտահարված անօթևաններին Այրվածքային կենտրոն մեկը մյուսի հետևից են բերում: Սևացած ոտքերով ու մատներով: Բոլորի ախտորոշումը նույնն է` փտախտ: Մասնագետներին մի բան է մնում` կտրել: Բուժման շանս չկա: Շատ ուշ է:
Այրվածքային կենտրոնի անօթևանների մեծ մասն արդեն առանց ոտքերի է, մյուսներն իրենց հերթին են սպասում:Որոշ անօթևաններ նաև հոգեկան շեղում ունեն:
Այս վիճակում այս պահին Այրվածքային կենտրոնում 13 անօթևան կա: Ամբողջ հոգսը հիմնականում այս կենտրոնի վրա է` վիրահատությունից հետո պետք է հայթայթել սնունդ, դեղորայք, հագուստ: Սոցհարցերի նախարարն առաջին անգամ է լսում, որ անօթևաններն այստեղ են 4-րդ աստիճանի ցրտահարությամբ:
Հեղինակ` Շաքե Ղազարյան
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390308822]armnewstv.am [/url]