211652_close_icon
views-count2026 դիտում article-date 17:32 21-01-2014

Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. Սիրելի Արմեն։ Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։ Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին. Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի։ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Նմանատիպ նյութեր