1401 դիտում
10:00 21-01-2014
Հայաստանը կմասնակցի ոչ թե Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, այլ «չինական Դավոսին». «168 ժամ»
«Հունվարի 22-25-ը շվեյցարական Դավոս քաղաքում կայանալու է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է աշխարհի կարևորագույն տնտեսական իրադարձությունը։ Այդ միջոցառմանն ավանդաբար մասնակցում են աշխարհի խոշորագույն երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, գործարար էլիտայի ներկայացուցիչներ։
Հայաստանը, սակայն, ինչպես և կարելի էր կանխատեսել, որևէ մակարդակով չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ինչպես մեր թղթակցին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն Դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական միջոցառումներին, ինչպես, օրինակ, անցած տարի Չինաստանում կայացած «Ամառային Դավոս 2013» անվանումով միջոցառումը։
Ամեն դեպքում դժվար է միանշանակ պնդել, որ Հայաստանի իշխանությունները որոշել են չմասնակցել Դավոսի տնտեսական ֆորումին՝ հասկանալով, որ իրենք այլևս անելիք չունեն ժամանակակից աշխարհի առաջնորդների կողքին, և տնտեսել են բյուջետային միջոցները՝ անիմաստ չարտերային չվերթերի վրա միլիոններ չծախսելու ազնիվ մղումով։ Ավելի հավանական է, որ Մոսկվայից Դավոսին մասնակցելու թույլտվություն չեն ստացել։ Այլապես Տիգրան Սարգսյանը բաց չէր թողնի Հայաստանի «եվրոպական տեսլականի մասին» շվեյցարական հանգստավայրում դասախոսություն կարդալու հնարավորությունը։ Հատկապես որ, ինչպես ինքն էր վերջերս խոստովանել, վարժ ելույթներ է ունենում ոչ միայն ռուսերենով, այլև անգլերեն լեզվով»,–գրում է «168 ժամ»-ը:։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
15:40 30-09-2014
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Վրաստանը կներկայացնի Իրակլի Ղարիբաշվիլին
2934 դիտում
12:25 17-01-2017
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկում է միջադեպով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
739 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
691 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին