Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Վրաստանը կներկայացնի Իրակլի Ղարիբաշվիլին
Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում Վրաստանը ներկայացնելու է վարչապետ իրակլի Ղարիբաշվիլին:Լ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ վարչապետը ֆորումին մանսակցելու հրավերք է ստացել այս տարվա մայիսի 14-ին: Նախօրեին ֆորումին մասնակցելու հրավերք է ստացելնաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Փանջիկիձեն նշել է, որ որևէ տեղեկություն չունի այն մասին, թե համաշխարհային ֆորումին մասնակցելու շուրջ ինչ խոսակցություն է տեղի ունեցել Վրաստանի նախագահի և վարչապետի միջև:
Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլիի և Ղարիբաշվիլիի միջև հարաբերությունները բավականին լարված են սեպտեմբերից այն բանից հետո, երբ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԱԽ-ի նստաշրջանին մասնակցելու ցանկություն հայտնեցին և Մարգվելաշվիլին և Ղարիբաշվիլին: