Վաճառքում կեղծ դեղեր կան. տեսանյութ
Անձնագրեր ստուգող սարքի համար կեղծն ու իրականը տարբերելը շատ հեշտ է, բայց հիվանդը նույնն անել չի կարող: Բազմաթիվ կեղծ ու իրական, շատ նման, բայց տարբեր դեղեր տեսած Հակոբ Թոչփյանը հավատացնում է, նույնիսկ անզեն աչքով կարելի է տարբերել կեղծվածն իրականից:
Ոչ միայն գույնը, այլ նաեւ շրիֆտը, գրեթե բոլոր կեղծված դեղերի դեպքում տառատեսակները տարբեր են: Թե կանացի խնդիրներ բուժող Դոստինեքսը եւ թե հակամանրէային Ռոցեֆինը փոխել են արդեն ժամկետանց դեղերի պիտակներն ու տուփերը: Տարբեր են նաեւ պիտակի ու դեղի սրվակի վրա նշված սերիական համարները, ինչը հնարավոր չէ իրական դեղերի դեպքում: Իրական դեղատուփերը գունեղ են, փոքր շրիֆտներով ու ճիշտ սերիական համարներով:
Կեղծ դեղերը շուտով դեղատներից կհավաքվեն ու կոչնչացվեն: