ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում, կեղծ դեղերը ներկրվում են. Առողջապահության փոխնախարար
Հայաստանում արտադրվող դեղորայքը հանրային պահանջի միայն 4 տոկոսն է բավարարում: ԱԺ ամբիոնից ԵԱՏՄ-ում միասնական դեղորայքի շուկա ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում, կրկնում եմ, դրանք լինում են շրջանառության մեջ: Որպեսզի դրանց դեմ պայքարենք, պետք է պայքարեն այն երկրները, որտեղից ներմուծվում են: Նրանք պետք է ջանքեր գործադրեն կեղծ դեղերի արտադրությունը կանխելու համար: Պետությունը վերահսկում է օրինական արտադրությունը: Իսկ դաշտը, որը կեղծ դեղեր է ներկրում, անվերահսկելի է՝ մեր կողմից հասկանալի պատճառներով»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը: