1205 դիտում
16:07 20-01-2014
Հանցանք կատարածներ և պատասխանատվությունից խույս տվողներ. այսօր, վաղը և միշտ բոլորին սպասում է հատուցման ժամը
Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Արտյոմ Լ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Հունվարի 19-ին, ժամը 10.40-ին, Մեղրի քաղաքից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ն, որը հունվարի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիս քաղաքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 18-ին, ժամը 17.50-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ուղեկցվել 1962 թ. ծնված Արարատ Ք.-ն, որը 2013 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Երևանի Նորագավիթ թաղամասի մի տնակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր կողոպուտի և գողութան մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի անտառամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վանյա Բ.-ին, որը հունվարի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»