Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները` «Կայզերսլաուտեռն»-ի հետ խաղում. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն երեկ մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց «Կայզերսլաուտեռն»-ի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտում հայտնեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և 29-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց իր թիմի օգտին: Առաջին խաղակեսից հետո հայ կիսապաշտպանին փոխարինեց Յուլիան Շիբերը: