Հենրիխ Մխիթարյանի գործողությունները` «Այնտրախտ»-ի հետ խաղում. տեսանյութ
Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ Բրաունշվեյգում, ուր տեղի «Այնտրախտ»-ը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց դորտմունդյան ակումբի 2:1 հաշվով դժվարին հաղթանակով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 92 րոպե,որից հետո փոխարինվեց: 38-րդ րոպեին հայ կիսապաշտպանը զգուշացվեց դեղին քարտով, իսկ 88-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: