Հայտնի են մոլորակի ամենաերկայակյացները. հետազոտություն
Մոնակոյում մարդկանց կյանքի տևողությունը 90 տարի է: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ եվրոպական այս փոքր պետությունն առաջ է անցել նաև Ճապոնիայից, որտեղ միջինը 84 տարի են ապրում, իսկ Սան Մարինոյում կյանքի միջին տևողությունը 83 տարի է:
Գինականները խոստանում են, որ էկոլոգիական իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում 2013 թ. ծնված երեխաներն Իտալիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում՝ 82, Իսպանիայում, Շվեդիայում, Իսլանդիայում՝ 81, Գերմանիայում և Բրիտանիայում 80 տարի կապրեն:
Ամենավատ իրավիճակն Ուկրաինայում է, որտեղ կյանքի միջին տևողությունը 69 տարի է:
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա ամենակարճը ապրում են Հարավային Աֆրիկայում և Չադում՝ 49 տարի: