Հայտնի է կնոջ ամենագրավիչ տարիքը. հետազոտություն
Կինը գրավիչ է ցանկացած տարիքում:
Սակայն, ըստ տղամարդկանց, կանայք առավել գրավիչ են 23-ից 28 տարեկանում:
Ֆին գիտնականները հետազոտել են ճիշտ այդ տարիքը և պարզել, որ ցանկացած տարիքի տղամարդու համար կնոջ ամենակատարյալ տարիքը` 24-25-ն է:
Մասնագետների կարծիքով` այստեղ գործի է դրվում միայն էվոլյուցիոն մեխանիզմը: Դրա ազդեցությունը ենթագիտակցական է:
Բանն այն է, որ 25 տարեկանում կնոջ մոտ պտղաբերության շրջան է, երբ մեծ է երեխա ունենալու հավանականությունը:
Ինչ վերաբերվում է կանանց, ապա նրանք գերադասում են իրենց հասակակից, կամ տարքիով ավելի մեծ տղամարդկանց, ովքեր ավելի ապահով են և ֆինանսապես կայուն: