«Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն վստահ հաղթնակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի առաջատարները 22-րդ տուրում իրենց հերթական հաղթանակները տարան: Առաջին տեղում ընթացող «Արսենալ»-ը սեփական խաղադաշտում Կասորլայի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «ֆուլհեմ»-ին: Վստահ հաղթանակ տոնեց նաև երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակները» «Էտիհադում» 4:2 հաշվով հաղթեցին «Կարդիֆ Սիթի»-ին: 22 տուրից հետո «Արսենալ»-ը 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ին մեկ միավորով 50 միավորո երկրորդն է:
«Մանչեսթեր Սիթի» - «Կարդիֆ»`4:2
Գոլեր` Ջեկո 14', Նավաս 33', Տուրե 76', Ագուերո 79' – Նունե 29', Քեմբել 90'
«Արսենալ» - «Ֆուլհեմ»`2:0
Գոլեր` Կասորլա 57', 62'