Սիրիայի ազգային կոալիցիան պատվիրակություն կուղարկի՝ «Ժնև-2»-ին մասնակցելու համար
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան պատվիրակությունը կուղարկի շվեյցարական Մոնտրե քաղաք, որտեղ հունվարի 22-ին գումարվելու է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համաժողովը:
Որպես փաստարկ մեջբերվում է կոալցիայի փոխնախագահ Ֆայեզ Սարրայի հայտարարությունը, ով Ստամբուլում խորհրդակցություններ է անցկացնում արտասահմանաբնակ սիրիացի ընդդիմադիրների հետ:
«Կոալիցիան մասնակցելու է համաժողովին և այդ մասին կհայտարարվի առաջիկա 2-3 ժամերին»,-հայտարարել է Սարրան: Նրա խոսքով՝ Մոնտրեում Ազգային կոալիցիան պաշտպանելու է «սիրիական ժողովրդի իրական շահերը»: