3420 դիտում
13:45 18-01-2014
Մեղրիի մաքսատանը բեռնատարի զննման արդյունքում հայտնաբերվել է 927 կգ հերոին
Շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
[i]ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն[/i]
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
16:59 12-10-2022
Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել․ ՊԵԿ պարզաբանումը
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»