Զահան վիճել է Մոյեսի հետ և հեռացել է թիմի մարզաբազայից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուիլֆրիդ Զահան վաղաժամ կերպով լքել է թիմի մարզաբազան, հայտնում է goal.com-ը: Թիմի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը մարզման ընթացքում Զահային հայտնել է, որ ակումբը որոշել է նրան վարձակալական հիմունքներով բաց թողել այլ ակումբ: Դրանից հետո ֆուտբոլիստի և մարզչի միջև վեճ է առաջացել և Զահան հեռաել է մարզաբազայից: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Զահային ցանկանում են վարձակալել «Քրիստալ Պելաս»-ն ու «Կարդիֆ Սիթի»-ն: Ընթացիկ մրցաշրջանում Զահան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է երկու խաղի և ընդհանուր առմամաբ խաղադաշտում անցկացրել է 30 րոպե: