Mercedes-Benz-ը վերադարձնում է Maybach-ը
                        Mercedes-Benz ընկերությունը վերաստեղծում է դեռ վերջերս անշահավետ Maybach բրենդը, որը նպատակաուղղված է թողարկելու առաջատար S-Class սեդանների առավել շքեղ մոդելները:
Նախկինում ենթադրվում էր, որ մոդելի շքեղ տարբերակները  Pullman անվանումը կկրեն:
Mercedes-Benz-ը կսկսի Maybach-ի վաճառքը ԱՄՆ-ի շուկայում 2014 թ-ի վերջին:
Նման շքեղ  դասի սեդանը կունենա ամենաթանկարժեք սարքավորումները, նոր տեխնոլոգիաների ամբողջական փաթեթը, որն ընկերությունը կարող է առաջարկել  այդ պահին 
Բացի դրանից, Maybach-ը  կտարբերվի սովորական S-Class մոդելից բացառիկ դիզայնով և առավել շքեղ սրահով:
Հիշեցնենք, որ Maybach-ը  հիմնադրել է գերմանացի ավտոկոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը `1909 թ-ին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

