211652_close_icon
views-count1165 դիտում article-date 15:53 27-01-2014

Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի շրջաններում ձյուն է տեղում. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում : Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր