211652_close_icon
views-count22115 դիտում article-date 14:39 16-05-2013

«Ֆուտբոլային պարազիտները» և հակաֆուտբոլի երկրորդ հաղթանակը

Վերջապես Ռոման Աբրամովիչի 10 տարվա ընթացքում ներդրած անսահման միլիոնները «Չելսի»-ին եվրոպական մրցասպարեզում բերեցին երկու կարևորագույն տիտղոսներ: 2012 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո ռուս միլիարդատիրոջ թիմը նվաճեց նաև եվրոպական երկրորդ հեինակավոր խաղարկության` Եվրոպայի լիգայի գավաթը: Սա իհարկե «Չելսի»-ի համար պատմական նվաճումներ էին, քանի որ մինչ Աբրամովիչի գալը «Չելսի»-ն եվրոպական մրցասպարեզում նվաճել էր Գավաթակիրների գավաթի երկու տիտղոս` 1971 և 1998 թվականներին: Իհարկե պետք է արժանին մատուցել «Չելսի»-ին, որը կարողացավ դառնալ եվրոպական այն 5 ակումբներից մեկը, որին հաջողվեց հաղթել Եվրոպական գլխավոր 3 մրցաշարերում` Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա (ՈՒԵՖԱ-ի գավաթ, Տոնավաճառների գավաթ) և Գավաթակիրների գավաթ: Այդուհանդերձ «Չելսի»-ն, որպես ֆուտբոլային լուրջ պրոյեկտ և դարբնոց չի կարելի դասել այնպիսի ֆուտբոլային գրանդների շարքում ինչպիսիք են` «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն, «Այաքս»-ը և «Յուվենտուս»-ը: «Չելսի»-ին պետք է դասել այն ակումբների շարքում ինչպիսիք են` ՊՍԺ-ն և Մանչեսթեր Սիթին: Չէ, որ այս թիմերը հանդիսանում են մեկ անձի «խաղալիք»: Եթե «Չելսի»-ի դեպքում այդ անձանավորությունը համարվում է Ռոման Աբրամովիչը, ապա «ՊՍԺ»-ում և «Մանչեսթեր Սիթի»-ում`արաբ սեփականատերերը, ովքեր մեկ մրցաշրջանի ընթացքում պատրաստ են աստղաբաշխական միլիոններով իրենց թիմ բերել տարբեր ֆուտբոլիստների և աստղային մարզիչների: Շատ ժամանակ այդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը ապշեցնում է ֆուտոբոլային աշխահին, քանի որ մեծամասնությամբ այդ ֆուտբոլիստները չեն ունենում այն արժեք, որոնց համար արժե վճարել այդ գումարները: Դրանով իսկ քմահաճ սեփականատերերը ֆուտբոլը շեղում են ֆուտբոլայինից: Խախտում են տրանսֆերային շուկայի ֆինանասական ֆեյր-փլեյի կանոնններն ու չգրված օրենքները և այդպիսով ձգտում են հասնել տիտղոսների: Արդյունքում հաղթում է հակաֆուտբոլը, սակայն բարեբախտաբար հազվադեպ դեպքերում: Նման ակումբների ապագան միշտ էլ մշուշոտ է, քանի որ դրանք կախված են անհատներից, իսկ ահա «Բավարիա»-ի, «Բարսելոնա»-ի, «Յուվենտուս»-ի, «Այաքս»-ի և նմանատիպ ակումբները երբևիցէ կախված չեն մեկ անձից և չեն պատկանում որևէ անհատի: Ինչպես օրինակ` երեխան, երբ հոգնում է մի խաղալիքից և դեն է նետում սենյակի մի անկյուն: Նման ճակատագիր սպասվում է նաև շեյխերի և օլիգարխների խաղալիքը դարձած ակումբներին: Նման «ֆուտբոլային թիմերը» ասպարեզից մղում են ֆուտբոլային իրական չափանիշերին համապատասխան ակումբներին: «Այաքս»-ի և «Արսենալ»-ի նման ակումբները ֆուտբոլիստներին իրենց թիմում չեն կարողանում պահել այն պարզ պատճառով, որովհետեև ընդունակ չեն դիմակայել այն միլիոններին, որոնք առաջարկվում են թիմի տաղանդավոր ֆուտբոլիստների համար: Վերջին 10 տարում ֆուտբոլիստների տրանսֆերային գների կտրուկ աճել են և դրա մեղավորները հենց «ֆուտբոլային պարազիտներն» են: Իսկ «Բավարիա»-ի նման ակումբները իրենց դիրքերը եվրոպական ֆուտբոլում պահելու համար այդ պարագայում ստիպված են լինում նույնպես մեծ գումարներ ծախսել կազմը ուժեղացնելու համար: Ինչպես գիտեք «Բավարիա»-ն իր պատմության ընթացքում միշտ էլ շեշտը դրել է իր սեփական կադրերի վրա և տրանսֆերային շուկայում չի փայլատակել միլիոնների մսխումով: Սակայն վերջին երեք տարում դիրքերը պահպանելու համար մյունխենցիները ստիպված էին որոշակիորեն դեմ գնալ իրենց սկզբունքներին և մի քանի լուրջ համալրումների համար վճարել իրենց համար ռեկորդային գումարներ: Այդուհանդերձ ուրախալի է, որ նույնիսկ նման պարագայում «Բավարիա»-ի և «Բարսելոնա»-ի կարգի թիմերում կորիզը կազմում են սեփական ֆուտբոլային դպրոցի սաները: Այս ամենը չի կարող չմտահոգելն նաև ՈՒԵՖԱ-ն և այդ ուղղությամբ շուտով կսկսվեն համապատասխան քայլերը ձեռնարկել: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կիրառումը չի հետաձգվի: ՈւԵՖԱ-ն հիշեցնում է, որ այն ակումբները, որոնք չեն պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյ-ի կանոնները, կտուգանվեն և անգամ կարող են զրկվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցության իրավունքից: « ՈւԵՖԱ-ն ստիպված է դիմել կտրուկ քայլերի: Այլ կերպ ֆուտբոլը կոչնչանա»,- հայտարարել է Պլատինին: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կասեցնենք այդ միտումը: Եթե միջոցներ չձեռնարկենք, ապա մեզ սպասվում է այնպիսի ճգնաժամ, ինչպիսին այժմ տիրում է Եվրոպայի էկոնոմիկայի ոլորտում»,-ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն: Հուսանք, որ ՈՒԵՖԱ-ին կհաջողվի խիստ միջոցներով պահպանել տրանսֆերային ֆեյր-փլեյի կանոնները, որը կօգնի ֆուտբոլը պահպանել այնպես, ինչպիսին սովոր ենք տեսնել: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր