211652_close_icon
views-count5926 դիտում article-date 11:58 06-03-2025

Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոն «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան Մ․-ն էր։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր