211652_close_icon
views-count13149 դիտում article-date 23:21 04-03-2021

Երևանում տեղի ունեցավ լրագրող հեղինակի «Կասկադ 6.15» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ մարտի 4-ին, Երևան քաղաքի «Opera Suite» հյուրանոցում տեղի ունեցավ լրագրող, լրատվական մեկնաբան Մարիանա Հակոբյանի «Կասկադ 6.15» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին մի շարք մշակութային և հասարակական-քաղաքական գործիչներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կասկադ 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը:

Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականության ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում:

Վեպը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր