211652_close_icon
views-count47240 դիտում article-date 16:59 04-03-2021

Նոր մանրամասներ՝ Սևանում BMW-ի կողմից բեռնատարի հետնամասին բախվելու ավտովթարից. վիրավորներն ամուսիններ են, նրանց 2 երեխաներն ու վարորդի քույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման  ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 3-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Howo մակնիշի բեռնատարը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Մանվել Բաղրամյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բակիչ՝ 39-ամյա Արթուր Աթոյանը։

Հիվանդանոց են տեղափոխվել Ա. Աթոյանը, նրա ուղևորներ Աննա Ա-ն, Էվելինա Ա-ն, Իզաբելլա Ա-ն և Վարդենիսի բնակիչ Արմենուհի Ա-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Աննա Ա-երը ամուսիններ են, Է. և Ի. Աթոյանները նրանց երեխաներն են, իսկ Արմենուհի Ա-ն վարորդի քույրն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել էր Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:    

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:  

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին  առաջինը օգնության էին հասել քաղաքացիները։

Օպերատիվ էին գործել Հրազդանի  հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց  էր ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Մանվել Մելքոնյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի            
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր