211652_close_icon
views-count33919 դիտում article-date 15:12 04-03-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 42-ամյա վարորդը Տավուշի մարզում Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ՝ 42-ամյա Արման Հովսեփյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Արամայիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր