211652_close_icon
views-count24732 դիտում article-date 20:44 01-03-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի հետնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Մկրտիչ Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 CT 953 համարանիշի և 36-ամյա Ավետիք Ա.-ի վարած BMW մակնիշի 36 MO 651 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մկրտիչ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր