211652_close_icon
views-count45794 դիտում article-date 13:26 11-01-2019

Ինքնասպանություն Լոռու մարզում. հայտնաբերվել է երկտող. «Այսպես անհնար է աշխատել և ապրել. կթաղեք հորս կողքի գերեզմանում»

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Շնող գյուղի բնակիչ Արշակ Թումանյանի կողմից, ով հայտնել է, որ նույն համայնքի «Մութ Ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում՝ սալորենու ծառից տղամարդու դի է կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Կորյուն Շադինյանն էր, ով ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները այգում՝ սեղանի վրա, հայտնաբերել են նաև նամակ, որում գրված է. «Խնդրում եմ՝ ների ընտանիքս։ Տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, այլ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը մահացածն է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Շադինյանը Շնող համայնքի ղեկավարի օգնականն էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր