35574 դիտում
19:49 06-01-2019
Հերթական բնակարանային գողությունները Գյումրիում. թալանել են Ամանորի մեկնած քաղաքացիների տները. գողացված ոսկեղենը կազմում է 3.5 մլն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, 2 առանձնապես խոշոր չափի գողության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել տուն, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։
Երեկ նույն Ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Բադոյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։
Ընդհանոր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 2 գողության փաստերով Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: