211652_close_icon
views-count41012 դիտում article-date 20:12 30-09-2018

Երևանում բնակարանային գողությունները շատացել են. Արաբկիրի ոստիկանները հերթական բնակարանագողին են հայտնաբերել, ով հափշտակել է ավելի քան 1 մլն դրամ

Վերջին ժամանակներս Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևան քաղաքում ավելացել է բնակարանային գողությունների դեպքերը: Հանցագործը կամ հանցագործները, գողանում են անգամ այնպիսի իրեր, որ մարդու ծիծաղ է գալիս: Բնակարանային գողությունները մեծ թիվ են կազմում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում, և գրեթե ամեն օր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը նշված վարչական շրջաններում բնակվողներից ահազանգեր է ստանում, որ հերթական բնակարանային գողության կամ բնակարանային գողության փորձի դեպքն է տեղի ունեցել: Որքան էլ որոշ վարչական շրջաններում բնակարանային գողությունները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, այնուամենայնիվ, կան վարչական շրջաններ, որտեղ տեղի ոստիկանությունը օպերատիվորեն բացահայտում է բնակարանային գողության դեպքերը: Այդպիսի վարչական շրջաններ են Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի շրջանները, որտեղ մեծ տոկոս է կազմում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, օրեր առաջ հերթական խոշոր չափի բնակարանային գողության դեպքն են բացահայտել և տաք հետքերով հայտնաբերել են նաև «հերոսին»՝ գողությունը կատարած մի կնոջ: Սեպտեմբերի 18-ին՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Արաբկիր վարչական շրջանի Վերին Անտառային շենքերից մեկի բնակիչ Դիհա Մհուսեն Մտավադ Ալ-Վիսվասինը և հայտնել, որ վաղ առավոտյան նկատել է, որ իր տանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1600 ԱՄՆ դոլար և 300 հազ. դրամ: Նույն օրը՝ փաստի առթիվ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, ՀՀ քր-օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 42-ամյա Ինգա Հովակիմյանին, ով արդեն փաստերի ճնշման ներքո խխոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և դրամապանակը գողացել է նշված տան պատուհանի գոգի վրայից: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ի. Հովակիմյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է, կասկածյալը նմանատիպ այլ հանցագործություններ կատարած լինի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր