211652_close_icon
views-count54752 դիտում article-date 20:38 01-01-2019

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ կիասակառույց շինության մեջ հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու կիսաայրված դի․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Գևորգ Հակոբյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և ավագ քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ն․ Մհերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր