47141 դիտում
12:08 30-12-2018
Վանաձորում 32–ամյա վարորդը ПАЗ-ով բախվել է 06-ին. 06-ը առաջ ընթանալով՝ հարվածել է 2 քաղաքացու, ПАЗ-ն էլ բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը իր վարած ПАЗ 672 M մակնիշի 0540 Լ համարանիշի ավտոբուսով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MT 798 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող հետիոտներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 72-ամյա Հայկուշ Դավթյանին և 61-ամյա Գայանե Անդրեասյանին:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել նշված անձանց, ովքեր այնուհետև հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Վաչե Եղիազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Վանաձոր-Դարպաս միջքաղաքային երթուղին, որի մեջ վթարի պահին բազմաթիվ քաղաքացիներ են եղել ու, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց