211652_close_icon
views-count43002 դիտում article-date 11:25 15-12-2018

Հարսանեկան արարողության մեկնող Mercedes-ի վարորդը՝ վթարային իրավիճակի պատճառ. մեկ այլ Mercedes մխրճվել է փայտով բարձված ЗИЛ-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Այնթափ գյուղի սկզբնամասում նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 XF 209 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է նույն գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ղազարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող փայտով բարձված ЗИЛ 103 մակնիշի 27 ԼՏ 624 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր եեն նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Մուրադյանը, ով Mercedes մակնիշի 90 TF 001 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Ա. Սահակյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ն. Մուրադյանը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության և հարսանեկան շարասյունով մեկնում էին արարողության։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր