1454 դիտում
21:34 12-12-2018
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել խորհրդարանի Սենատի նախագահի հետ
Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ։
Զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այս կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։
Այնուհետև դեսպանը ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սենատի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի արմատական փոփոխությունների ընթացքին։
Դեսպանը վերին պալատի նորընտիր նախագահին հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը, նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Հայ դիվանագետը գոհունակությամբ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 ԱՄՆ դոլարի։ Նշվեց, որ առևտրի աճին են նպաստում նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Պարոն Կուբերան խնդրեց մատնանշել ՀՀ տնտեսության այն ոլորտներն, ուր չեխ գործարարները կարող են ներդրումներ կատարել՝ վերջիններին հորդորելու նպատակով։
Զրույցի ավարտին դեսպանը տեղեկություններ ներկայացրեց Չեխիայում բնակվող հայ համայնքի մասին, որի բազում ներկայացուցիչներ կարողացել են կարճ ժամանակում հաջողություններ արձանագրել այդ հյուրընկալ երկրում։
Նմանատիպ նյութեր
7183 դիտում
22:31 07-01-2017
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ
1226 դիտում
22:33 29-03-2019
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հետ
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
541 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում