7477 դիտում
22:31 07-01-2017
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ
Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։
ՀՀ դեսպանը շնորհավորեց պարոն Շտյեխին նախորդ տարվա նոյեմբերի 16-ին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017 թվականի ծրագրերը։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում Սենատի նախագահը վերահաստատեց Չեխիայի դիրքորոշումն առ այն, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։
Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։
Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի վերջին զարգացումներին, մասնավորապես, սիրիահայության առջև ծառացած հիմնախնդիրներին։
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
22:33 29-03-2019
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հետ
1670 դիտում
21:34 12-12-2018
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել խորհրդարանի Սենատի նախագահի հետ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»