211652_close_icon
views-count1556 դիտում article-date 22:33 29-03-2019

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հետ

Մարտի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։ Սենատի փոխնախագահը ողջունեց նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը հայ-չեխական հարաբերություններում և խորհրդարանների միջև համագործակցության մեջ։ Քննարկվեցին Սենատի փոխնախագահի գլխավորությամբ գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամների Հայաստան կատարելիք այցը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին չեխական կողմի աջակցությունը։

Նմանատիպ նյութեր