211652_close_icon
views-count1349 դիտում article-date 20:41 11-12-2018

Անդրես Ինյեստա. Մեսին պատմության լավագույն խաղացողն է

«Բարսելոնայի» նախկին խաղացող Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակի շնորհման արդյունքները: Մրցանակը ստացավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ Լիոնել Մեսին գրավեց 5-րդ տեղը: «Ինձ համար Մեսին պատմության լավագույն խաղացողն է: Նա իր զինանոցում ամեն ինչ ունի. դրիբլինգ, երկու ոտքով հարվածներ, գլխով խաղ: Ես չեմ տեսել որևէ մեկին, որը նրա հետ կհամեմատվեր խաղադաշտում, իսկ նա այդ մակարդակով խաղում է արդեն 15 տարի: Այս տարի Մոդրիչը նվաճեց «Ոսկե գնդակը» և տգեղ կլիներ ասել, որ նա արժանի չէ այդ մրցանակին: Բոլորս էլ գիտենք, թե այս մրցաշրջանում նա ինչ հաջողությունների է հասել», ասել է Ինյեստան:

Նմանատիպ նյութեր