1851 դիտում
10:11 11-12-2018
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է կանցլերի պաշտոնական կայքէջը, հեռագրում ասված է.
«Հայաստանի Հանրապետության
Վարչապետի պաշտոնակատար
Նորին Գերազանցություն
Նիկոլ Փաշինյանին
Երևան
Հարգելի պարոն վարչապետ,
Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։
Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում։
Սրտանց՝
Դր. Անգելա Մերկել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»:
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
22:39 21-09-2015
Մերկելը շնորհավորել է Ցիպրասին` ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
1570 դիտում
16:49 11-12-2018
Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Այս բաժնից
514 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
610 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է