211652_close_icon
views-count3779 դիտում article-date 11:40 08-12-2018

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերադարձվել է

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վերադարձվել է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նիստը նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը որոշման մեջ ներկայացրել է վերադարձման պատճառները՝ նշելով, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում կրկին դատարան ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված կհամարեն uկզբնական ներկայացնելու oրը: Նշենք, որ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, մեղադրվում է ապացույցներ կեղծելու մեջ։

Նմանատիպ նյութեր