211652_close_icon
views-count2014 դիտում article-date 18:58 07-12-2018

Ժոզե Մոուրինյո. Ոչ մի արդարացում. մեզ միավորներ են անհրաժեշտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-16-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ խաղին: «Մենք առանձնահատուկ հատկանիշներով խաղացողներ ունենք, օրինակ՝ Էրերան և Ռեշֆորդը: Նրանք այնպիսի ֆուտբոլիստներ են, որոնք խաղում են ինտենսիվ, ցանկությամբ, կրքոտությամբ՝ իրենց չխնայելով նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց խաղն առանձնապես չի ստացվում: Հուսով եմ, մեզ կհաջողվի այդ տրամադրվածությունը փոխանցել մյուսներին: Ընդամենը 2 օր է անցել «Արսենալի» հետ խաղից հետո: Գիտեմ, որ հեշտ չէ: Բայց ոչ մի արդարացում: Մեզ միավորներ են անհրաժեշտ: Մի քանի շաբաթ առաջ ես այստեղ նստած, քննարկում էինք դեկտեմբերը և այն առանց պարտության անցնելու հավանականությունը: Դա լիովին իրատեսական է», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր