211652_close_icon
views-count51822 դիտում article-date 16:36 04-12-2018

Պատկան մարմինները պատճառաբանում են. «Մինչև կանալի ջուրը չցամաքի, անհետ կորած 63-ամյա քաղաքացու դին չենք կարող գտնել». հարազատների հույսը ԱԻ նախարարի պաշտոնակատարն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամանակավորապես դադարեցվել է Երևանի բնակիչ՝ 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի դիակի որոնողական աշխատանքները Կորեայի ձորի հարևանությամբ գտնվող ժողովորդին հայտնի «Քանաքեռի 8-ի բասեինի» ջրանցքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքների դադարեցման պատճառը կայանում է նրանում, որ պետք է կանալում կուտակված ջուրը դատարկվի, որ նոր կարողանան կատարել որոնողական աշխատանքներ։ Արդեն մի քանի ժամ է՝ կորած քաղաքացու հարազատները, ընկերները, հարևանները շիվար կանգնած են, թե երբ պատկան մարմինները կդատարկեն ջրանցքը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կորած քաղաքացու հարազատներն ասում էին. «Միայն գոհ ենք արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ծառայողների աշխատանքից։ Կանալի աշխատակիցներին դիմում ենք, թե երբ են ջուրը դատարկելու, ասում են՝ չգիտենք։ Էս ո՞ւր ենք հասել, որ 21-րդ դարում մի ամբողջ օր պետք է որոշեն, թե երբ են դատարկելու կանալը։ Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/03/1111764/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել ու կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա ընկել է ջրանցքը: ԱԻՆ ՓԾ թիվ 15 փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ որոնում էին Կորեայի ձորի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ Բանդարյանին: Տեղում էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Հ. Հարությունյանի գլխավորությամբ: Որոնողական աշխատանքները շարունակվում էին և ժողովրդին հայտնի «Քանաքեռի 8-ի բասեինի« մոտ հայտնաբերվել էր կոշիկ ու կային կասկածներ, որ դա որոնվող Ն. Բանդարյանինն է: Տեղում էր նաև արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր